SIM քարտի և մարտկոցի տեղադրումը
Կարևոր է. Այս սարքը նախատեսված է միայն ստանդարտ SIM քարտի հետ օգտագործման համար
(տե՛ս նկարը): Անհամատեղելի SIM քարտեր օգտագործելը կարող է վնասել քարտը կամ սարքը և փչացնել
քարտում պահպանվող տվյալները: Խնդրում ենք խորհրդակցել Ձեր շարժական կապի օպերատորի հետ
մինի-UICC փորակով SIM քարտի օգտագործման վերաբերյալ:
Այս հեռախոսը նախատեսված է BL-5J մարտկոցի հետ օգտագործվելու համար: Օգտագործեք միայն
Nokia-ի բնօրինակ մարտկոցներ:
6
Սկսում ենք
Եթե ունեք միայն մեկ SIM քարտ, այն մտցրեք ներքին SIM քարտի ամրակի մեջ:
1 Տեղադրեք ձեր մատը հեռախոսի ստորին հատվածում գտնվող խորության մեջ և զգուշորեն
բարձրացրեք և հեռացրեք հետևի կափարիչը:
2 Եթե մարտկոցը տեղադրված է, բարձրացրեք և հանեք այն:
3 Սահեցրեք SIM քարտի ամրակը՝ բացելու համար (1) և օգտագործեք ձեր մատի եղունգը՝ այն
բարձրացնելու համար: Համոզվեք, որ SIM քարտի ամրակը իջեցնելիս հպումային մակերևույթը
ուղղված է դեպի ներքև (2), մտցրեք SIM քարտը ամրակի մեջ և իջեցրեք ամրակը (3): Սահեցրեք
քարտի ամրակը՝ այն փակելու համար (4):
4 Հավասարեցրեք մարտկոցի և մարտկոցի հատվածամասի հպակները և մտցրեք մարտկոցը: Հետևի
կափարիչը փոխարինելու համար, ուղղեք վերին սողնակը դեպի իրենց փորակները և սեղմեք դեպի
ներքև մինչև կափարիչը կողպվի իր տեղում: