Ձեր երկու SIM քարտով հեռախոսը
Դուք կարող եք մտցնել երկու SIM քարտեր:
Երկու SIM քարտով հեռախոսի որոշ առավելությունները
•
Դուք կարող եք միջոցներ խնայել եթե օգտվում եք տարբեր մատակարարների ծառայություններից:
•
Օգտագործեք մեկ հեռախոսահամարը անձնական կանչերի համար, իսկ մյուսը՝ աշխատանքի համար,
սակայն կրեք միայն մեկ հեռախոս:
•
Խուսափեք ծառայության մատակարարների միջև ցանցի ծածկույթի տարբերությունից:
Երկու SIM քարտերը մատչելի են միևնույն ժամանակ, երբ սարքը չի օգտագործվում, բայց, մինչ SIM
քարտերից մեկն ակտիվ է, օրինակ՝ կանչ է կատարում, մյուսն անմատչելի է:
Եթե ունեք միայն մեկ SIM քարտ, այն մտցրեք SIM1 քարտի ամրակի մեջ: Որոշ հնարավորություններ և
ծառայություններ կարող են մատչելի լինել, միայն երբ SIM քարտ է օգտագործվում SIM1 քարտի
ամրակում: Եթե SIM քարտ կա միայն SIM2 քարտի ամրակում, կարող եք կատարել միայն արտակարգ
իրավիճակի կանչեր:
GPRS կապը չի կարող բացվել ետին պլանում: Եթե ծրագիրն օգտվում է GPRS կապից, և Դուք
վերադառնում եք հիմնական էկրան կամ անցնում եք մեկ այլ ծրագրի, ընտրացանկի կամ այլ դիտման,
ապա կապն ինքնաբերաբար փակվում է: